Հայաստանի ճարտարապետները կհավաքվեն՝ քննարկելու Երևանի քաղաքաշինական խնդիրները

am
hayastani-jartarapetnere-khavaqven-qnnarkelouereani-qaxaqasinakan-xndirnere

Հայաստանի ճարտարապետները կհավաքվեն՝ քննարկելու Երևանի քաղաքաշինական խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից: 

«Հարգելի ճարտարապետներ: Ինչպես գիտեք որոշել էինք ամեն ուրբաթ հավաքվել Ճարտարապետների տանը քննարկելու և անկաշկանդ զրուցելու ճարտարապետության խնդիրների շուրջ: Գաղտնիք չէ, որ անկախության տարիներին, երբ երկրում իրադրություն է փոխվել, ճարտարապետությունը դժվարին մարտահրավերներ հաղթահարելու խնդիր ունի: Ամբողջ համակարգը՝ հողահատկացում, կրթություն, նախագծում, հեղինակային հսկողություն և իրավունք, գնագոյացում, փոխհարաբերություններ վարչական մարմինների հետ և այլ չափազանց կարևոր խնդիրներ լուրջ, մասնագիտական վերլուծության կարիք ունեն:

Մայիսի 24-ին, ժամը 17.00-ին, Ճարտարապետների պալատը հրավիրում է ճարտարապետներին ու բոլոր մտահոգ քաղաքացիներին Ճարտարապետների տուն, Բաղրամյան 17, թվով հինգերորդ հավաքին, որը կնվիրենք Երևանի քաղաքաշինական խնդիրներին: 

Հատուկ հրավիրում ենք տարբեր տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետներ հարգարժան պարոնայք Գուրգեն Մուշեղյանին, Մկրտիչ Մինասյանին, Ասլան Մխիթարյանին, Լավրենտ Ղազարյանին, Նարեկ Սարքսյանին, Սամվել Դանիելյանին, Միքայել Հասրաթյանին, Տիգրան Բարսեղյանին և Արթուր Մեսչյանին: Ակնհայտ է, որ նրանց աշխատանքային փորցառությունը ու գիտելիքները մեծագույնս օգտակար կլինեն քաղաքի ճարտարապետական պրոբլեմները ամբողջ խորությամբ վերլուծելու գործում»,- գրել է նա: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ