Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել. «Ժողովուրդ»

am
hayastani-petakan-partqe-sksel-e-ajel-joxovourd

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար: 

Նկատենք, որ այս ընթացքում հիմնականում ավելացել է ՀՀ կառավարու­թյան պարտքը, որ կազմում է 6 մլրդ 379.8 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն մի փոքր պակաս էր՝ 6 մլրդ 372.9 մլն դոլար: 

Այս ամենին զուգահեռ, սակայն, նվազել է ՀՀ արտաքին պարտքը, եթե տարեսկզբին այն 4 մլրդ 982.8 մլն դոլար էր, ապա հիմա կազմում է 4 մլրդ 917.2 մլն դոլար, այսինքն՝ այս տարվա ընթացքում կա­ռավարությունը չի ներգրավել նոր վարկային միջոցներ: Իսկ ՀՀ պետական պարտքն ավելացել է հիմնակա­նում ներքին պարտքի հետևանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ