Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով

am
hayastann-asxarhoum-7-rdn-e-sarjakan-bankayin-troyacineri-grohneri-entarkvac-ogtatereri-coucanisov
Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում։ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝  0,14%-ը։   
 
Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների  տեղադրման 29 841 փաթեթ, ինչը 11 հազարով ավելին է, քան 2018 թվականի չորրորդ եռամսյակում։  
 
2018 թվականին այդ վնասաբեր ծրագրերին բախվել է Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ն այն դեպքում, երբ 2017 թվականին նրանց բաժինը կազմել է ընդամենը 0,12%։ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի  0,42%-ը՝ նախորդ տարվա 0,05%-ի փխարեն, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0,43% и 0,14%։ Այս մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
 
Մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակելով՝ կիբեռհանցագործները տիրանում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին։ Դրա համար վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։
 
Այդ և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար հարկ է, որ օգտատերերը համացանցում չարձագանքեն կասկածելի «շահավետ» առաջարկներին, որոնք դրդում են տրամադրել անհատական և բանկային տվյալներ, ինչպես նաև խուսափեն ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ