Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղոթագիրքը. Iran Front Page-ի անդրադարձը

am es
hayere-pahpanel-en-asxarhi-amenapoqr-axotagirqe-iran-front-page-i-andradarce

Իրանական Iran Front Page պարբերականն անդրադարձել է Սպահան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ վանքում պահվող աշխարհի ամենափոքր աղոթագրքին, որը պահպանել են հայերը:

Tert.am-ի փոխանցմամբ, աղբյուրը նկատում է, որ Նոր Ջուղա թաղամասում գտնվող վանքն Իրանի ամենագեղեցիկ եկեղեցիներից է և հանդիսանում է երկրի տարածքում գտնվող քրիստոնեական կառույցներից ամենաինքնատիպերից մեկը:

1606թ. կառուցված վանքի բակում գործում է թանգարան-գրադարան, որտեղ պահվում է ավելի քան 700 ձեռագիր՝ հայերենով և միջին դարերում կիրառելի այլ լեզուներով: Բացի այդ այստեղ պահվում են աշխարհի ամենագեղեցիկ կտակարաններից մի քանիսը:

Այդ սուրբ գրվածքներից մեկը հայտնի է ամբողջ աշխարհում. հայ մանրանկարիչների կողմից ստեղծված ամենափոքր աղոթագիրքը, որը կշռում է ընդամենը 0,7 գր, ունի 14 էջ: Այն «Հայր մեր» աղոթքի՝ տարբեր լեզուներով գրված տարբերակներն է պարունակում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ