Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարը կավելանա

am
hayrenakan-mec-paterazmi-veteranneri-patvovjare-kavelana

Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը 50 հազար դրամից կդառնա 100 հազար դրամ։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ընթացքում:

Սույն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը կբարձրացվի, որպեսզի ապահովվի վերջիններիս  բարեկեցությունը:

Այս տարվա պետբյուջեն նախատեսում է Հայրենականի վետերաններ 397 շահառուի պատվովճարների համար տրամադրել 238 մլն 200 հազար  դրամ: 2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ պատվովճար է վճարվել 318 վետերանի։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ