Հայտնի են Արցախում կայացած հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության արդյունքները

am
haytni-en-arcaxoum-kayacac-hayoc-lezou-e-grakanoutyoun-ararkayi-miasnakan-qnnoutyan-ardyounqnere

Հայտնի է հունիսի 7-ին Արցախի Հանրապետությունում կայացած հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Մետաքսե  Հակոբյանն ասել է, որ  քննությանը  հայտագրված  505   դիմորդներից  ամենաբարձր   միավորը  ստացել  է  մեկ  հոգի՝  19,75:

Նրա  խոսքով՝  քննությունից   անբավարար  գնահատական   է    ստացել    դիմորդների   29 %-ը՝  նախորդ  տարվա  24 %-ի  դիմաց, իսկ    «գերազանց»  գնահատականները  կազմում   է      8  %:

Փոխտնօրենի  խոսքով՝   հունիսի  11-ին  կայացած  ֆիզիկա  առարկայի   միասնական  քննության  արդյունքները  հայտնի կլինեն    հունիսի   16-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ