Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Հերթական ապտակ՝ եվրոպական ժողովրդավարությանը

hertakan-aptak-evropakan-joxovrdavaroutyane

Երեկ ուշ երեկոյան հերթական սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունը տեղի ունեցավ ուղիղ Եվրոպայի սրտում: Այս անգամ հանցագործների թիրախ դարձավ եվրոպական ժողովրդավարության ամենանշանակալից կենտրոններից մեկը՝ Ստրասբուրգը:

Ինչպես հաղորդում է BBC գործակալությունը, հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստանյերի վրա, ահաբեկիչը, որի անձն արդեն պարզված է, մտել է քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ ծննդյան կապակցությամբ կազմակերպված տոնավաճառի տարածք, անկանոն կրակ է բացել, սպանելով 3 և վիրավորելով 12 անձանց, որոնցից մի քանիսի վիճակը շատ ծանր է:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում Ստրասբուրգում իրականացված առաջին ահաբեկչությունը չէ: Չարագործները ասես հատուկ են ընտրում այս քաղաքը, որտեղ գտնվում են Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրամիության զանազան գործադիր մարմիններ: Ամենաամոթալին այն է, որ հատկապես այս օրերին տեղի է ունենում Եվրոպական խորհրդարանի հերթական նստաշրջանը: Այն խորհրդարանի, ի դեպ, որը վերջին նստաշրջանների ժամանակ հիմնական բան ու գործը թողած, միտք է անում, թե ինչպես առավել արդյունավետ պայքարել «հանցավոր պուտինյան ռեժիմի» հետ:

Եվս մեկ զարմանալի փաստ: Պարզվում է, որ 29- ամյա հանցագործը, որը ծնվել է Ստրասբուրգում և կրում է Շարաֆ Շեքաթ «տիպիկ ֆրանսիական ազգանունը», վաղուց էր գտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, որոնք հավանաբար որոշել էին դեռևս չանհանգստացնել երիտասարդին, սպասելով կոնկրետ փաստերի: Ստացանարդեն գործողությունից հետո Շեքաթի տանը կատարված զննումից հետո ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ներառյալ՝ նռնակներ:

Ահա այսպես է ստացվում, երբ չտեսնելով սեփական աչքի գերանը, ժողովրդավարական Եվրոպան դժգոհում է այլոց աչքի փուշից: Այսպես, ամբողջ 2018 թվականը անցավ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության վրա աննախադեպ ճնշումների, ամենատարբեր տնտեսական և քաղաքական սանկցիաների իրականացման նշանի տակ: Էլ Սկրիպալների գործ, էլ Սիրիայում օգտագործվող քիմիական զենք, էլ կիբերպատերազմ /ինչ էլ բառ են գտել/, էլ ագռեսիա հարևանների դեմ: Երբ սկսվեցին վերջին խժդժությունները Ֆրանսիայում, ես անհամբեր սպասում էի, երբ են սրանում էլ մեղադրելու ռուսներին: Օրերս պաշտոնական մակարդակով այդպիսի մեղադրանք վերջապես հնչեց, որը ռուսական ԱԳՆն անհեթեթություն անվանեց:

Եվ սա այն պարագայում, երբ ռուսները ի դեմս նախագահ Պուտինի, արտգործնախարար Լավրովի և այլ առանցքային գործիչների միջոցով բազմիցս առաջարկել են եվրոպական և ամերիկյան գործընկերներին լայնորեն համագործակցել հատկապես ահաբեկչական գործունեության կանխման բնագավառում:

Իրեն ժողովրդական հորջորջող աշխարհը, առաջին հերթին՝ Եվրոպան չի ցանկանում տեսնել իրեն սպառնող իրական վտանգը: Ֆրանսիան, Գերմանիան, սկանդինավյան երբեմնի խաղաղ և ապահով երկրները հեղեղված են ներգաղթյալներով, որոնք թքած ունեն դեմոկրատիայի և եվրոպական արժեքների վրա: Չունենալով մշտական զբաղմունք, չկարողանալով, իսկ շատ դեպքերում՝ չցանկանալով մերվել եվրոպական մշակույթին, Մերձավոր և միջին արևելքից ժամանած նորաթուխ ֆրանսիացին բելգիացին կամ գերմանացին, հեշտացված տարբերակով ստանալով քաղաքացիություն, հնարավորություն է ստանում կեղեքել տերի բնակչությանը, ասենք՝ տարիներ շարունակ բռնաբարել անչափահասներին և անպատիժ մնալ, քանի որ տեղի ոստիկանները չեն ցանկանում մեղադրվել ռասիզմի մեջ, ինչպես դա տեղի ունեցավ հին, բարի Անգլիայում իր չափազանց ժողովրդավար ղեկավարությամբ:

Այսպես շարունակելու պարագայում մի քանի տասնյակ տարի հետո մենք ուղղակի չենք ունենա այն Եվրոպան, որն իրոք իր լավագույն տարիներին եղել է քաղաքակրթության շոքեքարշը: Մայրցամաքը ամբողջությամբ կկորցնի իր ժողովրդագրական ու մշակութային պատկերը, կամ, որպես այլընտրանք, առաջ կբերի ֆաշիստական ուղղվածության շարժումներ, որոնք արդեն հղի կլինեն շատ վտանգավոր հետևանքներով: Հասել է պահը, երբ եվրոպական քաղաքական գործիչները հասկանան այս տխուր իրողությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ