Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները

am
herte-houmanitar-ararkanerinn-e-popoxvoum-en-hanrakrtakan-caporosicnere

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները. 

  •   հայոց լեզու, գրականություն

  •   հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)

  •   օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

  •   արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)

  •   ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.

  •   վերապատրաստման մոդուլների մշակում

  •   մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում

  •   վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում

  •   սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար

Արդյունքում կունենանք՝ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ