Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

ՀՀ ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր

am es
hh-aj-oum-qnnarkvel-en-msakouyti-olorti-gnoumnerin-arncvox-harcer

 ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի ենթահանձնաժողովում՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի նախագահությամբ, հունիսի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում մշակույթի ոլորտում գնումներին առնչվող հարցերի շուրջ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, մշակույթի բնագավառի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետ-իրավաբաններ:

Հարություն Բաբայանը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ գտնել դրանց հնարավոր լուծումները:

Մասնակիցների հարցերին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: Ներկայացնելով պետական գնումների համակարգում կատարվող փոփոխությունները՝ նա նշել է, որ գերատեսչությունը բաց է համագործակցության համար եւ բարձրացված հարցերն անպայման կհստակեցվեն: Սերգեյ Շահնազարյանը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել նաեւ գրավոր առաջարկությունները:

Հարցերը վերաբերել են գործող օրենսդրության՝ «հրատապ գնումներ», «բազային միավորի սահմանված շեմ», «ստեղծագործական բաղադրիչ ունեցող գնումների տեխնիկական բնութագրեր» դրույթներին, գնումների պլանի փոփոխությանը, թանգարանային նմուշների ձեռքբերման ընթացակարգերին, հուշարձանների վերականգնմանը, հեղինակային իրավունքին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսների նախարարության եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ձեւավորել աշխատանքային խումբ՝ քննարկելու խնդիրները, դրանց լուծման ուղիները եւ նախաձեռնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ