Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

ՀՀ և Թուրքմենստանի միջև մարզական ոլորտումում համագործակցության հարցերը կներառվեն միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում

am
hh-e-tourqmenstani-mije-marzakan-olortoumoum-hamagorcakcoutyan-harcere-knerarven-mijkaravarakan-hancnajoxovi-nisti-orakargoum

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 18-ին հանդիպել է Թուրքմենստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Դայանչ Գուլգելդիևի (Daýanç Gulgeldiýew) հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը և նախարար Գուլգելդիևը կարևորել են երկու երկրների հարաբերություններում սպորտի ոլորտում համագործակցությունը: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ թուրքմեն մարզիկները պարբերաբար ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում: Զրուցակիցներն անդրադարձել են ծանրամարտի բնագավառում հայկական կողմի ունեցած փորձառության, մարզիչների, մարզական դատավորների և բժիշկների վերապատրաստման, տարբեր մարզաձևերում փորձի փոխանակման, ընկերական մրցաշարերի, համատեղ սպորտային հավաքների և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի օրակարգում ընդգրկել մարզական բնագավառում համագործակցության հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ