ՀՀ ՏԿԵ փոխնախարարը GeoProMining-ի նախագահի հետ քննարկել է Ագարակի պղնձամոլիբդենայինի շուրջ իրավիճակը

am
hh-tke-poxnaxarare-geopromining-i-naxagahi-het-qnnarkel-e-agaraki-pxncamolibdenayini-sourj-iravijake

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 12-ին հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ