ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմերը պատրաստ են լիակատար կերպով մասնակցել ցանկացած մարտական գործողությունների. փոխգնդապետ (տեսանյութ)

hh-zinvac-oujeri-tankayin-ancnakazmere-patrast-en-cankacac-martakan-gorcoxoutyounneri-liakatar-kerpov-masnakcel-poxgndapet-tesanyout

ՀՀ Զինված ուժերի Տանկային անձնակազմերը պատրաստ են լիակատար կերպով մասնակցել ցանկացած մարտական գործողությունների: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, ունեն երիտասարդ անձնակազմեր, որոնք դժվարանում են ուսումնական պրոցեսի ընթացքում, բայց շտկվում են կազմակերպված սպաների շնորհիվ. «Այսօրվա դրությամբ զորամասը մասնակցել է մի շարք զորավարժությունների, մեծ ուշադրություն է դարձվում տանկիստի մասնագիտությանը, կրակային պատրաստության խնդիրների գործում անձնակազմերը պատրաստ են լիակատար մասնակցել ցանկացած մարտական գործողությունների և տեղում ոչնչացնել հակառակորդին»:

 

Ավելին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյությում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ