Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Հունական ուտեստ «Մուսակա»

am ru
hounakan-outest-mousaka

Բաղադրիչներ

սմբուկ - 600 գր

ձիթայուղ - 80 մլ

սոխ - 1 գլուխ

միս տավարի (աղացած) - 600 գր

գինի սպիտակ - 200 մլ (չոր)

լոլիկ - 400 գր

աղ ծովի - ըստ ճաշակի

մաղադանոս - 2 թ/գդ (չորացրած)

դարչին - 0.5 թ/գդ (աղացած)

եղեգնաշաքար - 5 գր

կարտոֆիլ - 500 գր

կաթ - 500 մլ

ալյուր - 40 գր

կարագ - 50 գր

մշկընկույզ (мускатный орех) - 0.5 թ/գդ (քերած)

Պատրաստման եղանակ

Մուսական, ի սկզբանե, հունական ուտեստ է եղել, որը այլ ազգերը ընթացքում մի քիչ փոփոխության են ենթարկել։ Այն ընդհանուր առմամբ մսի խճողակով, սմբուկով և բեշամել սոուսով ջեռեփուկ է։ Սմբուկը 1-1,5 սմ հաստությամբ շերտերով կտրատում ենք, շարում տապակի մեջ և վրան ձիթայուղ ենք ցողում։ Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 30 րոպե թխում ենք մինչև սմբուկը փափկի։

Սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև կիսաթափանցիկ դառնա։ Խճողակը լցնում ենք սոխի վրա և տապակում ենք, անընդհատ խառնում ենք մինչև միսը գույնը փոխի։ Այնուհետև ավելացնում ենք գինին և բաց կափարիչով մոտ 20 րոպե թույլ կրակի վրա եփում ենք։

Լոլիկների վրա խաչաձև կտրվածք ենք անում, մի քանի րոպեով դնում եռման ջրի մեջ, այնուհետև կեղևազատում։ Լոլիկները խորանարդիկներով կտրատում ենք (կամ բլենդերում մանրացնում) և ավելացնում միսը։ Աղ ենք անում և ևս 20 րոպե խառնելով շոգեխաշում: Ավելացնում ենք համեմունքները։ Եթե սոուսը թթվաշ է, ապա մի քիչ շագանակագույն շաքարավազ ենք ավելացնում (կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել)։ Խառնում ենք և կրակի տակն անջատում։

Կարտոֆիլը մաքրում ենք և 0,5 սմ հաստությամբ կտորներով կտրատում, աղ անում և տապակում մինչև կիսաեփ դառնա։ Այնուհետև հավասար շերտով շարում ենք ձևամանի մեջ։

Կարտոֆիլի վրա ենք դնում պատրաստի խճողակը և հարթեցնում ենք։ Վրան ենք դնում ջեռոցում եփված սմբուկները։ Վրան բեշամել սոուս ենք լցնում: Ալյուրը կարագի հետ տապակում ենք, անընդհատ խառնելով, ավելացնում ենք սառը կաթը։ Սոուսը տաքացնում ենք մինչև թանձրանա, բայց չենք եռացնում։ Ավելացնում ենք աղն ու մշկընկույզը։ Մուսական թխում ենք 30-40 րոպե` մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։ Մուսական պատրաստ է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ