Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Իրաքում ՀՀ դեսպանությունում

am en
hovhannes-toumanyani-150-amyakin-nvirvac-mijocaroum-iraqoum-hh-despanoutyounoum

Ապրիլի 11-ին Իրաքում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում դեսպանությունը հյուրընկալել էր Բաղդադի հայ համայնքի` տարբեր կրթահամալիրներ հաճախող 11-15 տարեկան շուրջ 30 բարձր դասարանների աշակերտներին և ուսուցիչներին։

Հոբելյանական միջոցառման ընթացքում իրաքահայ դպրոցականները հանդես եկան տոնական երգուպարով, թումանյանական արտասանությամբ, թատերական ներկայացումներով և պարգևատրվեցին նվերներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին ուղղված իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը, ինչը նպաստում է Մայր Հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։

Տոնական միջոցառման ընթացքում Բաղդադի Հայոց Ազգային երկսեռ վարժարանի սան Մինաս Սերայտարյանին հանձնվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից` 2018թ. Երևանում կայացած նկարչական մրցույթում հաղթողի դիպլոմը։

Միջոցառմանը ներկա էին Բաղդադի Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ինչպես նաև՝ Իրաքի Հայ ազգային կենտրոնական վարչության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ