Հրդեհ «Դիլիջանի ազգային պարկ» կոչվող տարածքում

am
hrdeh-dilijani-azgayin-park-kocvox-taracqoum

Մայիսի 16-ին, ժամը 14:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվում են փայտե թափոններ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:57-ին: Մոտ 3500 քմ տարածքում այրվել են կուտակված փայտե թափոններ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի 3 աշխատակից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ