Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Իմ գերնպատակն ապագայում լավ իրավաբան դառնալն է. «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսակիր (տեսանյութ)

im-im-gernpatakn-apagayoum-lav-iravaban-darnaln-e-hayastani-gexeckouhi-titxosakir-tesanyout

 «Սովորում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և իմ Իմ գերնպատակն ապագայում լավ իրավաբան դառնալն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի գեղեցկուհի» Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանը:

Ինչ վերաբերում է մոդելային գործունեությանը, Հայկուհին նշեց. «Գեղեկցության մրցույթների հետ կապված, մոտ ապագայում կիմանանք, թե ինչ մրցույթների եմ մասնակցելու, իսկ ընդհանրապես մոդելինգում որոշակի քայլեր կկատարեմ»:

Հայկուհին որոշել է նաև բարեգործությամբ զբաղվել, կսկսի անապահով ընտանիքներին օգնելուց. «Յուրաքնչյուր կարիքավոր ունի ցանկացածիս օգնության կարիքը: Առաջին քայլը կլինի անապահով ընտանիքների հետ կապված, քանի որ մանկատներում և ծերանոցներում առաջկցությունը շատ ավելին է, քան կարիքավոր ընտանիքներին»:

Ավելին՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ