Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են Կոպենհագենի համալսարանի ուսանողների

am
im-qayle-xmbakcoutyan-patgamavornere-hyourenkalel-en-kopenhageni-hamalsarani-ousanoxneri

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 15-ին հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Կոպենհագենի համալսարանի «Միջազգային բանավեճ» ուսանողական ասոցիացայի ներկայացուցիչ Սելին Էմմա Լա Քուրը նշել է, որ այցի նպատակն է ծանթանալ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ: Նրա խոսքով՝ Հայաստանն իր անցած ճանապարահով բավականին հետաքրքիր թեմա է քաղաքագիտությունն ուսումնասիրողների համար:

Ուսանողները այցելել են նաեւ Արցախի Հանրապետություն: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ հարցի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ հաղորդակցությունը պետք է շարունակվի ոչ միայն քաղաքական էլիտաների մակարդակում, այլեւ հասարակական լայն շերտերի, որի համար արդյունավետ գործիք կարող են հանդիսանալ նաեւ առցանց հարթակները:

Պատգամավորներն ուսանողների խնդրանքով անդրադրձել են նաեւ ԵՄ, Ռուսաստանի եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին:

Խորհրդարանականները պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ