Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները
Հովհաննես Շիրազ

Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ծառուկյանը. վերջինս մանրամասներ է հայտնել

am
inc-en-xosel-pasinyann-ou-caroukyane-verjins-manramasner-e-haytnel

Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Հարցին, թե արդյոք հայտարարի եկել են ցեմենտի վրա տուրք սահմանելու վերաբերյալ նախագծի շուրջ, Ծառուկյանը պատասխանեց. «Երկրի վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավ լինի: Անկախ կուսակցական պատկանելությունից՝ ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, ժողովրդի վիճակը բարելավվի, երկրի վարչապետը համաձայն է»:

Անդրադառնալով լայն քննարկման առիթ դարձած նախագծին, որով առաջարկվում է հարկել իրանական ներկրվող ցեմենտը, սակայն չհարկվի կլինկերը՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե «Իմ քայլը» որոշում է կայացնում, որ կլինկերը պետք է չհարկվի, խնդիր չկա, թող հանրությունն էլ իմանա, որ պատասխանատուն իրենք են, եթե գիտեն, թե դա անելով շինարարությունը կէժանանա, թող անեն»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ