Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Ի՞նչ վիճակում են մեր պահուստներն ու արտաքին պարտքը (տեսանյութ)

inc-vijakoum-en-mer-pahoustnern-ou-artaqin-partqe-tesanyout

Հայաստանը բաց տնտեսական համակարգ ունի և աշխարհի հետ աշխատելու հաշվին պետք է փորձի իր խնդիրները լուծել. ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ,տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով մեր արտաքին պարտքին և այն տեսակետին, որ միջազգային վարկերի պատճառով Հայաստանը միշտ կախվածության մեջ է լինում այլ երկրներից:

«Աշխարհը մեծ է, տնտեսությունն էլ՝ բաց և ուզենք, թե չուզենք՝ Հայաստանը բաց տնտեսություն ունի և պետք է աշխատի աշխարհի հետ և լուծի իր խնդիրները, դրանց համար մեզ պետք են միջոցներ, որոնք պետք է արտաքին աշխարհից բերվեն: Բայց այստեղ մի բայց կա՝ պետք է այնպես չվարվենք, ինչպես նախորդ իշխանությունը»,- նշեց Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ արտաքին պարտքը երբ վերցնում ենք, ոչ թե պետք է դա անիմաստ ծախսել, այլ ներդրումներ անել. «Վերջին տասնամյակում պարտքը եռապատկվեց, քառապատկվեց, որի պարագայում մեր համախառն ներքին արդյունքը չաճեց: Այդ պարտքը, որ վերցնում ես, ոչ թե պետք է բերես ու մսխես, ի դեպ սոցիալական ծախսեր անելը ևս մսխել է, այլ պետք է ներդրումներ անես, որ քո տնտեսությունը ոտքի կանգնի: Այսօր երբ խոսում ենք մեր պարտքի մասին, այն մեծ չի, մեր տնտեսությունն է փոքր, չզարգացող և հիմա փող է պետք, բայց փողի ծախսման ձևերը պետք է փոխվեն»:

Ինչ վերաբերում է պահուստներին և դրանց արդյունավետությանը, որ ավելի ճիշտ չի՞ լինի, եթե դրանք ոսկով լինեն, Բագրատ Ասատրյանը նկատեց. «Այդ ոսկու պահուստները ես եմ ստեղծել և անձնական վիրավորանք էի համարում դրա օտարելը, բայց դա կեբնտրոնական բանկի խնդիրն է, իսկ կենբտրոնական բանկի խնդիրը ոչ թե եկամուտ ստանալն է, այլ պահուստների հուսալիությունը ասպահովելը, հուսալիության ճանապարհն էլ դիվերֆիկացիան է՝ ամեն ինչից մի քիչ»:

Տնտեսագետը վստահ է՝ ճիշտ կլինի, որ մեր ունեցած ոսկին դրվի պահուստների մեջ. «Ոսկին Հայաստանի տնտեսութայն համար այլ նշանակություն ունի, մենք ոսկի արդյունահանող երկիր ենք և, իհարկե, ճիշտ կլինի մեր արտադրանքը դնենք պահուստների մեջ: Այնպես որ ես կողմնակից եմ, որ բոլոր դեպքերում պետք է փորձենք վերականգնել ոսկու պահուստները, որովհետև ոսկին այսօր նաև ամենահուսալի ներդրումների տեսակներից մեկն է: Մոտավորապես 20 տարի է անցել, որ օտարվել են պահուստները, իսկ ոսկու գինը մոտավորապես երեք անգամ բարձրացել է: Ինչ վերաբերում է պահուստների մակարդակին՝ մենք ունենք հատվածներ, որտեղ քիչ թե շատ բարոք լուծումներ են տրված և պահուստները 2 մլրդ դոլարից ավելի են, որը հինգ ամսվա ներմուծման ծածկույթն ապահովելու համար է. այն մեր երկրի տնտեսության համար վատ ցուցանիշ չէ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ