Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ինչպես պատրաստել կոնի մեղր

am ru
incpes-patrastel-koni-mexr

Հայաստանի մի շարք շրջաններում ընդունված է պատրաստել կոնի մուրաբա կամ մեղր: Այն իր յուրահատուկ համով կարող է զարմացնել ձեր հյուրերին, հատկապես՝ օտարերկրացի: 

Բաղադրիչներ

մանր, մատղաշ կոն - 80 հատ 

շաքարավազ - 1 կգ 

կիտրոն - 1 հատ 

եռացրած սառեցրած ջուր - 3 լիտր 

Պատրաստման եղանակը

Կոները լավ լվալ առատ ջրով։ Լցնել պատրաստի ջրի մեջ, դնել ցածր կրակին։ Փակ վիճակում եռացնել 30 րոպե։ Հանել կրակի վրայից, փաթաթել որևէ հաստ շորով ու թողնել թրմվի 24 ժամ։

24 ժամից հետո քամել երկտակ մառլյայով, վրան ավելացնել շաքարավազը։ Եփել շատ ցածր կրակի վրա, մոտ 2-2.5 ժամ, խառնելով, որ տակը չկպնի։ Պատրաստ լինելուց առաջ ավելացնել կիտրոնի հյութը ու խառնել։ Եփել ևս մի քանի րոպե։

Պատրաստի հյութը ջրիկ մեղր է հիշեցնում, մուրաբայի հյութից թանձր է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ