Իրանում կանցկացվի հայկական մշակույթի շաբաթ

am es
iranoum-kanckacvi-haykakan-msakouyti-sabat

Թեհրանում կանցկացվի հայկական մշակույթի շաբաթ: Այս մասին իրանական Irna լրատվական գործակալությունը տված հարցազրույցում ասել է  Իրանում Հայաստանի դեսպանատան մշակութային կցորդ Էդվարդ Խաչատրյանը:

Էդվարդ Խաչատրյանը նշել է, որ նախաձեռնությունը միտված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, և երկու երկրներն էլ համաձայնել են կյանքի կոչել միջոցառումը: Խաչատրյանը հույս է հայտնել, որ հայկական  մշակույթի առաջին շաբաթը տեղի կունենա մինչև ընթացիկ իրանական տարվա ավարտը:

Խաչատրյանը, որպես  երկու երկրների մշակութային փոխհարաբերությունների հաջող օրինակ, հիշատակել է առաջին հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը, որի ռեժիսորն է իրանահայ Անահիտ Աբադը:  Պաշտոնյան նշել է նաև  Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

Խաչատրյանը տեղեկացրել է, որ ամռանը իրանական Թեհրան և Թավրիզ քաղաքներում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սայաթ-Նովային:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ