Իսպանիայի հերթական առաջնությունը մոտենում է ավարտին

ispaniayi-hertakan-arajnoutyoune-motenoum-e-avartin

Ավարտին է մոտենում Իսպանիայի Պրիմերայի հերթական առաջնությունը, որն ըստ էության, բոլորիս հաճելի լարվածության մեջ պահեց: Առաջիկա հանգստյան օրերին կայանալու են Պրիմերայի վերջին տուրի հանդիպումները: Գլխավոր ինտրիգը մնում է այս տուրում 4-րդ տեղի համար պայքարը, ինչն այդ հորիզոնականում գտնվող թիմին հնարավորություն կտա մասնակցել չեմպիոների լիգայի հերթական խաղարկությանը։

Միանգամից 3 թիմ պայքարում են ՉԼ-ի ուղեգրի համար ՝ «Վալենսիան» , «Խետաֆեն» և «Սեվիլյան»։

Հիշեցնենք, որ Իսպանիայի այս տարվա չեմպիոն դարձավ կատալոնական «Բարսելոնան», որին հաջորդում են մադրիդյան երկու թիմերը՝ «Ատլետիկոն» և «Ռեալը»։

Առաջիկա հանգստյան օրերին Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնելու է հետևյալ հանդիպումների հեռարձակումները.

Մայիսի 18-ին՝ ժամը 18:15-ին.

ՍԵՎԻԼԻԱ - ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ

 

Մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ին.

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ - ԲԵՏԻՍ

 

Մայիսի 19-ին՝ ժամը 18:15-ին.

ԷՅԲԱՐԲԱՐՍԵԼՈՆԱ

 

Հ.Գ. Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ