ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում

am
jtp-myasnikyan-poxotayoum

Մայիսի 22-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեում՝ Արքայաձոր ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկում ծուխ է նկատվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes E280 մակնիշի (վարորդ՝ Հ.Զ., ծնված 1995 թ.) և BMW մակնիշի (վարորդ` Է.Մ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes E280 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել մայթեզրին: Պատահարի վայրում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ