Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Կինոյի մասին օրենք ունենալն անհրաժեշտ և հրատապ խնդիր է. Մխիթար Հայրապետյան

am
kinoyi-masin-orenq-ounenaln-anhrajest-e-hratap-xndir-e-mxitar-hayrapetyan

Այսօր ազգային ժողովում «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ելույթ ունենալիս անդրադարձավ կինոյի ոլորտին՝ նշելով, որ այդ ոլորտում գործուն քայլերի անհրաժեշտություն կա:

«Կարևորելով Հայաստանի Հանրապետության մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և ծառայությունների մատուցմանը, ժամանակակից մշակութային զարգացումներին ուղղված քաղաքականությունը՝ արժևորում և բարձր ենք գնահատում հանրության լիիրավ մասնակցությունն այս գործընթացներում, օրենսդիր մարմնի և մշակութային համայնքի ակտիվ և արդյունավետ երկխոսությունը: Այսօր անհրաժեշտ և հրատապ է դարձել գործուն քայլեր ձեռնարկել հանրապետությունում կինոարվեստում պետական մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթների պահպանմանն ու տարածման, ինչպես նաև կինոլորտի կարգավորման և կինոարտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ»,- նշեց Հայրապետյանը:

Նրա խոսքով, այսօր  հայկական կինոն բավական առաջընթաց է ապրել և կինոարտադրական գործընթացներն ակտիվացել են. «Շատ ֆիլմեր են նկարահանվում և ներկայացվում միջազգային կինոփառատոններում և կինոշուկաներում, ուստի կինոարտադրության ոլորտն ունի օրենսդրական կարգավորումների կարիք: Այսօր կինոյի մասին օրենք ունենալն անհրաժեշտ և հրատապ խնդիր է դարձել, այն բազմիցս քննարկվել և վերջնական լուծում չի ունեցել»,- նշեց պատգամավորը և հավելեց՝ այս լսումներից ակնկալում են, որ օրենքը կկարգավորի և կհեշտացնի կինոարտադրության, հայկական կինոյի տարածման ոլորտներում գործունեությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ