Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Կլուծարվի՞ Շիրակի մայր բուհը (տեսանյութեր)

kloucarvi-siraki-mayr-bouhe-tesanyouter

Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում, հայտնի դեպքերից հետո արդեն 1 տարի է, ինչ կառավարման խորհրդին չի հաջողվում նոր ռեկտոր ընտրել: Իսկ այս ընթացքում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

Օրերս` 2018թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել էր, որ Շիրակի պետական համալսարանում ակադեմիզմը բացակայում է, իսկ բարոյահոգեբանական իրավիճակը չի փոխվել, այն կամ կլուծարվի կամ կմիավորվի այլ համալսարանի հետ: Նախարարի խոսքում մասնավորաբար ասվում էր. «Ոչ մեծ խմբեր են ձևավորել, որոնք բացառապես իրենց շահերով են ղեկավարվում: Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա հարց կբարձրացվի լուծարման կամ այլ համալսարանի հետ միավորման մասին, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը կլուծենք»:

 

Ըստ քննարկվող լուրերի՝ մարզում գործող բուհական հաստատությունները պետք է միավորվեն` դառնալով մեկ համալսարանական օղակ:

 

Օրեր շարունակ այս հայտարարությունը համալսարանականների և ոչ միայն նրանց շրջանում` քննարկման ու բանավեճի նոր թեմաներ է զարգացրել: Այսօր Գյումրու  Երկխոսության մեդիա կենտրոնի հարթակում այս թեմանն էր քննարկվում: Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նկատում է, որ բուհում օրհասական խնդիրներ չկան, որ դրանք պատճառ հանդիսանան բուհի լուծարման համար, չունեն արտաքին պարտքեր և պետական պարտավորություններ, հակառակը` պարտապաններ շատ ունեն: Ճիշտ է, կոնկրետ հիմա ֆինանսական նեղ իրավիճակում են ` արձակուրդային աշխատավարձերի տրամադրման խնդրով:

 

 

Քննարկմանն իր զարմանքն արտահայտեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, ով ընդգծում է, որ եթե մեր երկրում բարձրորակ ու համալսարանական կրթությունը երազանք է, ձգտում՝ էլ ավելի որակյալ ու տարբերվող կրթակարգի, ապա այս ենթատեքստում գուցե հասկանալի լիներ Շիրակի մարզում գործող բուհերի միավորման հայտարարությունը:

 


Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրում է մեկ այլ թնջուկ, այն է` մեկ տարի շարունակ բուհի կառավարման խորհուրդը չի ընտրում ՇՊՀ-ի նոր ռեկտոր, քանի որ այստեղ կա ԽԾԲ/խնամի, ծանոթ, բարեկամ/ գործուն շղթան: ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը ՀՊՏՀ ԳՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի քեռին է և, ըստ տարածված լուրերի, ապագայում միավորվող բուհ ռեկտոր  կընտրվի Կարեն Պետրոսյանը: Պարոն Պետրոսյանն այս թեմային հանգամանալից բացատրություն է տալիս:

 

 

Շիրակի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Կարեն Ավագյանը ընթերցում է բուհի կանոնադրությունը՝ թե ինչպես կարող է լուծարվել կամ միավորվել  բուհը, որն իրենից հիմնադրամ է ներկայացնում: Ըստ փաստաթղթի՝ ՇՊՀ-ի լուծարումը կարող է իրականացնել միայն դատարանը շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը: Իսկ միավորում կարող է տեղի ունենալ միայն այլ հիմնադրամի հետ միաձուլման միջոցով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ