Կոչ կանեի, որ «կամերաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխանեին առանց «կամերաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը՝ Վիտալի Բալասանյանին

koc-kanei--or-kameraneri-araj-hncecvac-haytararoutyounnere-hamapatasxanein-aranc-kameraneri-arvox-havastiacoumnerin-ararat-mirzoyane-vitali-balasanyanin

Ես անձնապես մեծ համակրանք ունեմ Վիտալի Բալասանյանի նկատմամբ, բայց հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը: Նա առաջարկեց, որ գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից:

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամերաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամերաների» արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», - ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ