Կրկին անհանգիստ է վրաց-ադրբեջանական սահմանը. քաղաքագետ

am
krkin-anhangist-e-vrac-adrbejanakan-sahmane-qaxaqaget

Մեկ ամիս առաջ թափ առած վրաց-ադրբեջանական սուր քննարկումները կապված երկու երկրների սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ օր օրի էլ ավելի են սրվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով. «Ադրբեջանական կողմը որոշել է խնդրահարույց Դավիթ Գարեջայի հայտնի վանքային համալիրի ադրբեջանական մասում անցկացնել ավտոերթ՝ազդարարելով նոր ճանապարհի շինարարությունը՝դրանով Թբիլիսիին ցույց տալով,որ մտադրություն չունի քննարկելու վանական համալիրի պատկանելիության հարցը վրացիների հետ:

Վրացական կողմը տեղեկանալով թուրք-ազերիների մտադրությունների մասին որոշել է ևս ավտոերթ կազմակերպել: Որոշ վրաց քաղաքական գործիչներ էլ կոչ են արել վրացիներին մայիսի 28-ին հավաքվել վանական համալիրի վրացական մասում և բողոքի ակցի կազմակերպել ազերիների սադրիչ գործողությունների դեմ:

Այս ամենի արդյունքում վրաց-ադրբեջանական սահմանին կարող են տեղի ունենալ բախումներ: Հաշվի առնելով այդ վտանգը Վրաստանի վարչապետը և ԱԳՆ ղեկավարը հագստության կոչով են հանդես եկել և հայտարարել են,որ որևէ անդրկուլիսյան համաձայնություն Բաքվի հետ չի լինի:

Հիշեցնեմ,որ պաշտոնական Բաքուն Դավիթ Գարեջայի վանական համալիրը օգտագործում է սեփական կեղծված պատմությունն «ամրապնդելու» նպատակով: Այն անվանելով Քեշիքչիդաղ ազեր-կոյունլուները այն ներկայացնում են որպես աղվանական պատմական հուշարձան»: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ