Կտրվեցին Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև վերջին թույլ թելերը. Արտակ Զաքարյան

am
ktrvecin-rousasatanoi-ou-nato-i-mije-verjin-touyl-telere-artak-zaqaryan

Ինչպես հայտնի է՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:

Անդրադառնալով այս փաստին, ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ Արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ մեր իշխանությունները զբաղված են ներքաղաքական «ռազբոռկաներ»-ով, կտրվեցին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության վերջին թույլ թելերը: Նույնիսկ "սառը պատերազմի" տարիներին ՆԱՏՕ-ի և ՍՍՀՄ միջև ավելի լավ հարաբերություններ են եղել, քան հիմա են:
Սա լրջորեն բարդացնելու է մեր արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրները, ինչպես նաև բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանային կայունության վրա»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ