Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները
Հովհաննես Շիրազ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը

am
lousavor-hayastan-xmbakcoutyoune-dem-e-qvearkelou-tmpph-naxagahi-pastonoum-gexam-georgyani-teknacoutyane

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը: Այս մասին ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածության քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը:

«Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու: Թեև քվեարկությունը փակ է լինելու, բայց մենք դեմ ենք լինելու պարոն Գևորգյանի թեկնածությանը: Պատճառները խոսուն են և բավարար, որպեսզի մենք բացառենք նրա թեկնածությունը այս կարևոր պաշտոնում»,- ասաց Բաբաջանյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ