Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը

am en es ru
mahacel-e-canrord-axasi-axasyane

Այսօր 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը: Մարզիկի մահվան բոթը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

«Հերթական բոթը... Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։ Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»,- գրել է նա։

Հայտնենք, որ Աղասյանը ավտովթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն: 

Աղասյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն: Առաջին մարզիկն է, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի համար: Տարբեր տարիների մասնակցել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ