Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. ՄԻՊ

am
manvel-grigoryane-hrajarvoum-e-oree-tesaki-boujognoutyounic-mip

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է, այս խնդրով նա հարցերով դիմել է արդարադատության նախարարին: Գրիգորյանը հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել և ստանալ որևէ տեսակի բուժօգնություն: Այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու առաջի պահից սկսած, երբ փաստաբանից ստացանք տեղեկատվություն, հարցը եղել է մեր ուշադրության ներքո: Մեր աշխատակիցներն իրականցրել են պարբերական այցեր: Ես ինքս խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակներն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ հարցերը պարզելն է: Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով: Նա հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ իր ներկայացուցիչները հենց երեկ այցելել են Գրիգորյանին:

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարին այսօր ուղղված նամակում հարցեր է առաջադրել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան` որոնք են: Թաթոյանը նշեց, որ եթե չկան, ապա պետք է քննարկել պատշաճ բուժօգնության տրամադրման հարցը:

ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանին հետազոտել է իր նախընտրած բժիշկը: Եվ  եզրակացության հետ կապված հարցեր են առաջադրել, սպասում են պատասխանների:

ԱԺ-ի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ