Մատենադարանում բացվեց «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» ցուցահանդեսը

am
matenadaranoum-bacvec-ereq-hayeren-ceragir-toskanayic-1314-rd-darer-coucahandese

Մեսրոպ Մաշտոցի անվան  Մատենադարանի  թանգարանային համալիրում այսօր տեղի ունեցավ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարերխորագրով  ցուցահանդեսի բացման արարողությունը:  

Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

 

Ինչպես տեղեկանում ենք Մատենադարնի լրատվության բաժնից, Վահան Տեր-Ղևոնդյանն իր խոսքում նշեց. «Այսօր մեզ համար մեծ տոն է:  Արվեստ ի ու պատմության քաղաք, իտալական մշակույթի օրրան,  Տոսկանա յի կենտրոն  Ֆլորենցիա յից Մաշտոցյան Մատենադարան են բերվել երեք հնագույն և արժեքավոր հայկական ձեռագրեր»: Մատենադարանի տնօրենը ընդգծեց, որ «տարիներ շարունակ Մատենադարանի հավաքածուից ձեռագրեր են տարվել աշխարհի տարբեր թանգարաններ ու կենտրոններ՝ ներկայացնելու մեր ձեռագրական արվեստը: Այս ցուցահանդեսի բացառիկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում այլ թանգարանից բերված ձեռագրական գանձեր»: Խոսքի ավարտին Մատենադարանի տնօրենը խորին շնորհակալություն հայտնեց ցուցադրության կազմակերպիչներին և աջակիցներին. «Սույն ցուցադրությունն իրականություն դարձավ շատ կարճ ժամանակվա ընթացքում: Դրանում մեծ դեր ունեցավ  Հայաստան ի և  Իտալիա յի նախագահների բարձր հովանավորությունը և, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնող ոգին, մեծ նվիրումն ու հետևողականությունը, որի համար թույլ տվեք հայտնել մեր երախտագիտությունը ու մաղթել նրան նորանոր գեղեցիկ ծրագրերի իրականացում հանուն մեր պատմական, հոգևոր ու մշակութային կապերի սերտացման և ի փառս հայ-իտալական դարավոր բարեկամության»:

 

Ներկաներին ողջույնի խոսք հղեց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը նշեց, որ հայ-իտալական կապերն իսկապես դարավոր են, և այս ցուցահանդեսն էլ դրա վառ օրինակն է: Նախագահը հավելեց, որ Մաշտոցյան Մատենադարանը իր մշտական ուշադրության կենտրոնում է և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի առավելագույնս բարձրացնի Մատենադարանի միջազգային համբավը:

 

Խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն, Իտալիայի հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ պրոֆ. Մասսիմո Ինգուշիոն:

 

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, մշակույթի հայ և իտալացի գործիչներ, հոգևորականներ և պետական այրեր:

 

Ձեռագրերը Մաշտոցյան Մատենադարանում կցուցադրվեն մինչև տարեվերջ:

Հավելենք, որ ձեռագրերի ցուցադրությանը զուգահեռ ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով ցուցադրվելու են ձեռագրերի թվային էջեր, որոնք այցելուները կարող են թերթել՝ օգտվելով սենսորային էկրանից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ