Մատենադարնի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվել է

am
matenadarni-arxivayin-fonderi-havaqacoun-hamalrvel-e

Մաշտոցյան Մատենադարանի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվել է:  Մատենադարանի բարեհիշատակ գիտաշխատող Անդրանիկ Զեյթունյանի ընտանիքը Մատենադարանին նվիրաբերեց Զեյթունյանի ձեռագիր աշխատասիրությունները (Աստվածաշնչի բնագրի ձեռագրական համեմատություններ, առանձին ուսումնասիրություններ, հոդվածներ), որոնք պահվելու են Մատենադարանի արխիվային բաժնում՝ ստեղծելով Անդրանիկ Զեյթունյանի անհատական արխիվային ֆոնդը:

Ինչպես տեղեկանում ենք Մատենադարանի լրատվության բաժնից, ձեռագրատան տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Անդրանիկ Զեյթունյանի ընտանիքին և հանձնեց շնորհակալագիր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ