Մեծամասշտաբ ակնաբուժական գիտաժողով՝ Երևանում

am
mecamasstab-aknaboujakan-gitajoxov-ereanoum

  Մայիսի 18-19-իը, ժամը 9:00-ից Երևան քաղաքի «Իբիս» հյուրանոցում տեղի կունենա նախադեպը չունեցող , մեծամասշտաբ ակնաբուժական գիտաժողով՝ «Երիտասարդ Ակնաբույժների Հայկական Ասոցիացիայի» և «Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի» համատեղ երկրորդ տարեկան գիտաժողովը` Armenian International Ophthalmological Conference (AIOC II):

   Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության նախարարը, Բժշկական հմալասարանի ռեկտորը, ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը:

 Տեղեկացնենք նաև, որ հրավիրված են մոտ 12 երկրներից հանրաճանաչ պրոֆեսորներ, ակնաբույժներ, ովքեր հանդես կգան դասախոսություններով: Միջոցառման կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում կենդանի վիրաբուժությունը «live surgery», համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում հարցեր ուղղել վիրաբույժներին:

  Գիտաժողովը հանդիսանում է շարունակական մասնագիտական կրթության լիարժեք մաս, որի նպատակն է կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ: Գիտաժողովը կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ