Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Մենք հիմա դարձել ենք հարկ խնդրող, ոչ թե հավաքող. գյուղապետ (տեսանյութ)

menq-hima-darcel-enq-hark-xndrox--oc-te-havaqox-gyouxapet-tesanyout

Համայնքները հարկավոր է զարգացնել: Ասում է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը և հավելում, որ խնդիրները շատ են, իսկ ամեն համայնք իր խնդիրն ունի՝ մի տեղ անասնապահության խնդիր է, մյուս տեղում հողագործության, և այդ բոլորը ներդրումներ են պահանջում:

«Համայնքների դժվարությունները շատ են: Խոշորացմամբ իբրև թե համայքները փրկելու փորձ է արվում, բայց պետք է նախ ուսումնասիրել, պատկերացում ունենալ, գնահատել կարողությունները, հետո նոր հասկանալ՝ ինչ անել համայնքների համար»,- նշում է Իկիլիկյանը:

Գյուղապետի խոսքով, այսօր համայնքներում խնդիրներն առհասարակ շատ են՝ նախ պետության աջակցությունն է քիչ, հետո էլ բնակիչները շատ հաճախ չեն կատարում իրենց պարտավորությունները, օրինակ՝ խուսափում են հարկերից. «Մենք հիմա դարձել ենք հարկ խնդրող, ոչ թե հարկ հավաքող: Քաղաքացին գալիս է իր թանկարժեք մեքենայի 150 հազար դրամի գույքահարկը վճարում է, բայց աղբի 5000 դրամը չի տալիս, իսկ մենք վարչական մեթոդներ չունենք: Մենք առաջարկում ենք հարկերը դարձրել մեկ պատուհան»:

 

Ավելին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ