Մեր քարոզչությունն այժմ պետք է ուղղակի քիթ սրբելու ժամանակ չտա հակառակորդին. Վարդան Ոսկանյան

am
mer-qarozcoutyounn-ayjm-petq-e-ouxxaki-qit-srbelou-jamanak-cta-hakarakordin-vardan-oskanyan

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով ստեղծված պայմանները, մեր քարոզչությունն այժմ պետք է ուղղակի քիթ սրբելու ժամանակ չտա հակառակորդին՝ ձևավորելով, մեղմ ասած, խիստ անհարմարավետ պայմաններ վերջինիս գործունեության համար։

Ըստ իս՝ մեթոդական բնույթ կրող քարոզչական գրոհը պետք է բաղկացած լինի երկու բաղադրիչից՝ ՀՀ վարչապետի հեռակա երկխոսություն Բաքվի բռնապետի գերիշխանության տակ գտնվող ադրբեջանական հասարակության ամբողջության և դրա առանձին հատվածների հետ և ԶԼՄ-ների տիրույթում միջազգային հանրությանը հայկական տեսակետները ներկայացնող, ինչպես նաև նույն այդ ադրբեջանական հասարակության վրա ներազդող գերակա դիրքերի ապահովում։

Որքան էլ պարադոքսալ թվա, արդի աշխարհում պատերազմները հաղթում են, պատկերավոր ասած, ոչ միայն զենքի, այլ նաև խոսքի ուժով»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ