Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում.ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը

am
mesrop-arqepiskopos-moutafyann-ir-angnahateli-nerdroumn-e-ounecel-hayoc-ekexecou-e-hay-hamaynqi-amrapndman-ou-miasnoutyan-gorcoumhh-varcapeti-cavakcakan-ouxerce

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում նշված է. «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն իր գործունեությամբ վայելել է բարձր հեղինակություն և շատերի հիշողություններում կմնա որպես իր առաքելությանն անմնացորդ նվիրված հոգևոր առաջնորդ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում պատրիարք Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ