Մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ

am
mexadrox-dataxaznere-mijnordoutyoun-knerkayacnen-qocaryani-gorcov-datavorin-inqnabacark-haytnelou-veraberyal

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում կայացնող դատավոր Դավիթ Գրիգորյանին դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն կհայտնի: Այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Բացի այդ, նշեմ, որ կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվելու է, բողոքը պատրաստվում է»,-նշեց Արևիկ Խաչատրյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ