Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Միլսի՝ «Ամուլսարի»  երազանքը մնաց չիրականացված

milsi-amoulsari-erazanqe-mnac-cirakanacvac

Հայաստանյան քաղաքական ու հանրային շրջանակներում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ ana8evnreport.com-ին տված հարցազրույցը: Որտեղ բացի Արցախյան հիմնախնդրի մասին արված սկանդալային հայտարարությունից, նախկին դեսպանը նաև ոչ պակաս մտահոգիչ մտքեր հնչեցրեց այլ թեմաների շուրջ, մասնավորաբար, խոսեց ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի մասին, ու հերթական անգամ ի ցույց դրեց իր շահագրգռվածությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում:

Եվ այսպես, անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի աշխատանքների ժամանակավորապես դադարեցմանը, ԱՄՆ նախկին դեսպան Միլսը ասել է հետևյալը. «Ես տեղյակ չեմ, որ Լիդիան Արմենիան բնապահպանական նորմեր է խախտել», - ու հավելել. «Ֆինանսավորումը մասամբ եղել է բաժնետերերի եւ ներդրողների կողմից, նախնական ֆինանսավորումն արվել է այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսին է, օրինակ, Համաշխարհային բանկը, որոնք ունեն իրենց բնապահպանական պահանջները, նախքան հանքարդյունաբերական որևէ նախագծում կունենան իրենց ներգրավվածությունը»:

Ամուլսարի հանքի չշահագործման փաստից խիստ նեղսրտած՝ դեսպան Միլսն անհանգստացնող է համարել այն հանգամանքը, որ Լիդիան Արմենիան այդ տարածքում նույնիսկ հանքարդյունաբերություն չէր սկսել իրականացրել, չէր հասցրել շրջակա միջավայրը աղտոտել, բայց կազմակերպությանը թույլ չի տրվում աշխատել. «Նրանք դեռեւս շինարարության մեջ են, նախահանքարդյունաբերական փուլում, ուստի հանքը փակվել է առանց շրջակա միջավայրին որեւէ իրական վտանգ սպառնալու».

Ի՞նչ է ստացվում. դեսպանի տրամաբանության համաձայն, փաստորեն, պետք է հանքի շահագործմամբ վտանգենք մեր բնությունը, խմելու ջրի պաշարները, ու հետո՞ միայն մտածենք այն չշահագործելու մասին: Թերևս պարոն Միլսը «մոռանում է», որ ցանկացած հանքի շահագործումից առաջ նախ կատարվում է ռիսկերի գնահատում: Եվ կատարված նախնական գնահատումներն ու ուսումնասիրություններն են, որ հիմք են տվել բնապահպաններին պնդելու՝ Ամուլսարի հանքի շահագործումը խիստ վտանգավոր է լինելու Հայաստանի համար :

Ամերիկացի դեսպանը մտահոգված է՝ ինչպե՞ս է, որ Հայաստանում 27 այլ հանքեր կան, բայց դրանցից ոչ մեկը չի փակվել, բայց արի ու տես, որ հենց Ամուլսարի աշխատանքները դադարեցվեցին: Սրանով մեկ անգամ ևս Միլսն ակնհայտորեն արտահայտում է Լիդիան Արմենիայի հանդեպ իր խիստ դրական վերաբերմունքը, ու անկարող լինում թաքցնել իր անհանգստությունը՝ կազմակերպության հայաստանյան գործունեության ձախողման հարցում:

Ի դեպ, տեղեկացնենք, 2005-2006թ.թ հիմնադրված «Lydian International» (Լիդիան) ընկերությունն այլ երկրներում ևս փորձել է նման ծրագրեր իրականացնել, ու անհաջողության է մատնվել: Ահավասիկ՝ մեր հարևան Վրաստանը, որտեղից Լիդիանին ուղղակի դուրս են քշել: Ասենք նաև, որ ընկերությունը գրանցված է Ջերսի հայտնի օֆշորային գոտում, հանքարդյունաբերության ոլորտում չունենալով փորձ՝ իր շուրջ միֆ է ստեղծել, թե ունեն գիտնականների, մասնագետների մի մեծ խումբ, և իրենց ծրագիրն Հայաստանում իրականացնում են լուրջ ուսումնասիրությունների հիմա վրա:

Դառնանք ԱՄՆ դեսպանի հարցազրույցին. «Եթե համաձայնեմ, որ բնապահպանական խնդիրներ կանանգամ այդ պարագայում՝ միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել, չէ, որ դա միջազգային ներդումների համար Հայաստանը գրավիչ չի դարձնում»:

Հետաքրքիրն այն է, որ այլևս Հայաստան չեկող ներդրումներով մտահոգված Միլսը ոչ մի խոսք չի ասում այն մասին, թե ինչո՞ւ դադարեցվեց հանքի շահագործումը, լռում ու ոչինչ չի ասում մասնագիտական ուսումնասիրությունների ու տրված եզրակացությունների մասին, որոնք փաստում են, թե ինչպիսի՞ վտանգներով է հղի հանքի շահագործումը: Իսկ բազմաթիվ փորաձաքննությունների արդյունքում պարզվել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը հսկայական բացասական ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա: Մասնագետները գտնում են՝ եթե հանքավայրը բացվի, ապա տեղումների՝ ձյան, անձրևի հետ հանքաքարի մեջ եղած ծանր մետաղներն ու այլ թունավոր նյութերը կլցվեն թունել, ինչն էլ կհոսի դեպի Կեչուտի ջրամբար: Դրանից հետո մի մասը կհոսի դեպի Սևանա լիճ, մի մասը՝ Արփայով ներքև՝ աղտոտելով ամբողջ ջրային ավազանները: Ո՞վ կարող է մեզ ապացուցել, որ նման բան չի կարող լինել, ոչ ոք, առավել ևս դեսպան Միլսը:

Այս փաստարկներն անտեսելով դեսպանին զարմացրել է այն, որ. «Հանքի շահագործման դադարեցումը չի արվել որեւէ իրավական կամ կառավարության կողմից արված որոշման հիման վրա: Ցուցարարները փակել են հանքավայր տանող ճանապարհը: Ես համոզված չեմ, որ սա այն դեպքն է, որն արդարացնում է քաղաքացիական անհնազանդությունը, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը ներդրումների փակման հետ մեկտեղ»,- ասել է հարյուրավոր մարդկանց ճակատագրով խիստ մտահոգ նախկին դեսպանը:

Հայաստանում իր դեսպանական լիազորություններն ավարտած Միլսն իր խոսքում նաև «զգուշորեն» սպառնացել է, թե դրանով Հայաստանն իր առաջ փակում է ներդրումների հնարավոր հոսքերը, ասելով. «Սա իսկապես ներդրումային խնդիր է առաջացնում, սա սպառնալիք չէ, սա մի բան է, որն ասելու համար ուրախ չեմ: Բայց ես նախ և առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի հետաքրքրությունների և ԱՄՆ քաղաքացիների ու ներդրողների առաջ, և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց կասեմ, որ պետք է տեղյակ լինեք՝ Լիդիանի հետ այսպիսի բան է տեղի ունեցել: Դուք ինքներդ եզրակացություններ կանեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն»։

Ի դեպ, հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանի նման խոսքերը խստորեն քննադատության ենթարկեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ այն համարելով, ոչ այլ ինչ, քան այլ երկրի ներքին գործերին միջամտություն. «Այլ երկրի ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսել է առանց ամոթի նշույլի, ավելին՝ նույնիսկ հպարտությամբ։ Ա՛յ քեզ բա՜ն։ Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լավ է, թե վատ»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ