Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Միրզոյանն ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկեց «գնել» Հայաստանի հեղափոխությունը. քաղտեխնոլոգ

mirzoyann-amn-in-e-em-in-arajarkec-gnel-hayastani-hexapoxoutyoune-qaxtexnolog

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 16-ի համագումարի ժամանակ ԱԺ նախագահը սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով, որ Հայաստանն է այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոնը. ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Եվրոպան, Հայաստանն է այդ բաստիոնը:

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն բադալյանի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահի այդ հայտարարությունը մի բան էր նշանակում. նա Միացյալ Նահանգներին և Եվրամիությանն առաջարկում էր «գնել» հայաստանյան հեղափոխությունը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում չենք տեսել խոշոր տնտեսական ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ, ասենք, խոշոր ձեռնարկություններ բացվեն, ներդրումներ գան, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը չեք գնել այդ հեղափոխությունը: Օրինակ, Վրաստանում, երբ Սահակաշվիլին հեղափոխություն արեց, միլիարդավոր դոլարների գրանտներ ստացավ, վարկերը դեռ չեմ ասում, դա Հայաստանին էլ են տալիս: Մի քանի տարի շարունակ նրանք անգամ պետական աշխատողներին էին այդ գումարներով վճարում: Այսինքն, նրանց հեղափոխությունը գնել էին»,- ասաց Բադալյանը:

Իսկ թե ինչո՞ւ Միացյալ նահանգները կամ ԱՄՆ-ն չեն գնում Հայաստանի հեղափոխությունը, քաղտեխնոլոգն իր բացատրությունն ունի. «Միջազգային քաղաքականության մեջ ռեալ պոլիտիկն է աշխատում: Ի՞նչ շահ նրանք ունեն Հայաստանի հեղափոխությունը  գնալու համար, եթե վարչապետն ամեն երկրորդ նախադասությունն ասում է, որ Ռուսաստանի դաշնակիցն է: Նրանք էլ մտածում են՝ եթե Ռուսաստանի դաշնակիցն ես, գնա Ռուսաստանին ծախի քո հեղափոխությունը»,- ասաց նա:

Շարունակությունը՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ