Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու պլան էինք մշակել. ՈւԵՖԱ

am
mxitaryani-anvtangoutyounn-apahovelou-plan-einq-msakel-ouefa

Тhe Sun-ից տեղեկացանք, որ ՈւԵՖԱ-ում մեկնաբանել են «Արսենալի» պաշտոնական հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք «Չելսիի» դեմ ԵԼ-ի եզրափակչին։

««Արսենալի» հետ միասին աշխատելով ՈՒԵՖԱ-ն փորձել եւ Ադրբեջանի իշխանություններից ստացել է խաղացողի ապահովության վերաբերյալ երաշխիքներ: Այդ երաշխիքների հիման վրա անվտանգության պլան է մշակվել եւ տրամադրվել ակումբին:

Ակումբը տեղյակ է ՈՒԵՖԱ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների գործադրած ջանքերից, եւ մենք հարգում ենք խաղացողի հետ չմեկնելու անձնական որոշումը»,- ասել է ՈՒԵՖԱ-ն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ