Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

«Նաիրիտ»-ի համակարգման խումբը և ՀՀ կառավարության ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

am
nairit-i-hamakargman-xoumbe-e-hh-karavaroutyan-nerkayacoucicnere-haytararoutyoun-en-endounel-gorcarani-sourj-stexcvac-iravijaki-veraberyal

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հայտարարության մեջ նշված է, որ օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարիչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար: «Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

Խմբի անդամները բարձր են գնահատում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կառավարության մոտեցումները և վստահություն ու աջակցություն են հայտնում կառավարությանը գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ