Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

NASA-ն տիեզերակայանը կբացի մասնավոր ճանապարհորդների համար

am
nasa-n-tiezerakayane-kbaci-masnavor-janaparhordneri-hamar

Ուրբաթ NASA-ն հայտարարել է, որ այսուհետեւ Միջազգային տիեզերական կայանը բաց է մասնավոր անձանց համար: Նշվում է, որ մասնավոր տիեզերագնացների առաջին թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվանից ոչ ուշ, հաղորդում է News.am–ն:

Այս էկզոտիկ ճանապարհորդության սիրահարները ստիպված կլինեն փող կուտակել. Տիեզերակայանի տոմսը կարժենա 58 մլն դոլար: Դրանից բացի, ինչպես հայտնել է գործակալության ֆինանսական սպա Ջեֆ ԴեՎելթը, մասնավոր ճանապարհորդները կայանման մեկ գիշերվա համար պետք է վճարեն 35 հազար դոլար: Կայան ուղեւորությունը կտեւի 30 օր:

«Եթե մասնավոր տիեզերագնացը ժամանի կայան, նա պետք է վճարի անվտանգության, սնվելու, ջրի եւ այդ կարգի ամեն ինչի համար»,- ասել է Դե Վելթը:

Տիեզերակայան թռիչքի համար պարտադիր չէ ճանապարհորդների ԱՄՆ քաղաքացի լինելը: Միակ պայմանն այն է, որ թռիչքը պետք է կատարվի ԱՄՆ կառավարած հրթիռով:

2011 թվականին շաթլ ծրագիրը փակելուց հետո NASA-ն տիեզերագնացներին տիեզերակայան էր ուղարկում ռուսական հրթիռներով: Իսկ հիմա գործակալությունը պայմանագիր է կնքել SpaceX եւ Boeing ընկերությունների հետ ապագայում թռիչքներ իրականացնելու համար: Ուղեծիր ուեւորվելու համար մասնավոր անձինք պետք է համաձայնագիր կնքեն հենց այս ընկերությունների հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ