Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

«Նախագահական համերգաշար»-ը երեկո է նվիրել հայկական ռոմանսին

am
naxagahakan-hamergasar-e-ereko-e-nvirel-haykakan-romansin

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում հունիսի 17-ին նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ հանրությանը կրկին ճանաչելի ու հասանելի դարձնել հայկական ռոմանսն իր ողջ գեղեցկությամբ ու հուզականությամբ:

Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, հայտնի սոպրանո Անահիտ Մխիթարյանի, մեր լավագույն տենորներից մեկի՝ Լիպարիտ Ավետիսյանի և նրանց նվագակցող դաշնակահար, տարբեր ստուգատեսներում մրցանակների արժանացած Արմեն Աղաջանյանի կատարումների շնորհիվ ներկաները մասնակից են դարձել հիասքանչ մի երեկոյի:

Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ