Նախագահի աշխատակազմը հայտարարել է ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ

am
naxagahi-asxatakazme-haytararel-e-sd-datavori-teknacoui-arajadrmane-masnakcelou-veraberyal

Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երևան, «Հանրապետության տուն», Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով (hovakim.hovakimyan@president.am) կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող հետևյալ փաստաթղթերը՝


1) դիմումը (ձև N1),

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը,

4) հայերենին տիրապետելու վերաբերյալ պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթը,

5) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) կենսագրական տվյալները պարունակող թերթիկը (ձև N2),

7) մասնագիտական աշխատանքի՝ իրավաբանի որակավորում ստանալուց հետո իրավունքի ոլորտում իրականացրած մասնագիտական գործունեության առնվազն տասնհինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները,

8) բարձր մասնագիտական որակները հավաստող այլ փաստաթղթերը (առկայության դեպքում):

Հավակնորդների կողմից ներկայացված բոլոր դիմումներն ու փաստաթղթերը Հանրապետության նախագահը ընդունելու է ի գիտություն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքը համալրելու համար ցանկություն ցուցաբերած անձանց վերաբերյալ տեղեկատվություն:

Դիմումի ձևը այստեղ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ