Երբեք մի սպառնացեք իրանցիներին. Զարիֆը՝ Թրամփին

am en ru
nikogda-ne-ugrojayte-irancam---zarif--trampu

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել սպառնալիքների հնչեցնելու փոխարեն «հարգանք ցուցաբերել»: Զարիֆն այսպես է արձագանքել Թրամփի՝ նախօրեին արած Twitter-ի գրառմանը, որտեղ վերջինս գրել էր, որ եթե « Իրանը շարունակի սպառնալ, ապա դա կլինի նրա վերջը»: Այս մասին գրում է Mehr-ը:

Զարիֆը նշել է, որ «Թրամփը հույս ունի հասնել այն նրան, ինչը չի հաջողվել Ալեքսանդրը Մակեդոնացուն, Չինգիզ Խանին և այլ ագրեսորներին»: Նա նշել է, որ «իրանցիները բարձունքում են եղել հազարամյակներ շարունակ, իսկ ագրեսորները գնացել են»:

Նրա խոսքերով, «տնտեսական ահաբեկչությունը» և «ցեղասպանություն ակնարկները» « Իրանը չեն ոչնչացնի»: Զարիֆը խորհուրդ է տվել Թրամփին «երբեք չսպառնալ իրանցիներին», փոխարենը առաջարկել է նրան «հարգանք ցուցաբերել, դա աշխատում է»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ