Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը

am
nikol-pasinyane-bacaroum-e-hexapoxoutyan-skzbounqnerin-hakasox-gorcarqneri-mej-ir-nerqasvele

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն պնդումը, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, սակայն լինելու է արդարադատություն, օրինականության հաստատում: Վարչապետն այս մասին ասաց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով օգտատերերի հարցերին պատասխանելիս:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում և ձեռնարկելու ժողովրդից թալանվածը հետ բերելու ուղղությամբ: Իհարկե, 100 տոկոսով գոհ չեմ այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ծավալներից ու արդյունքներից, սակայն դրա համար կան մի շարք պատճառներ: Դրանից մեկը նշեմ: Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ տեսանյութը հրապարակելուց հետո, բազմաթիվ անձինք իրենց ունեցածը շատ արագ թաքցրեցին, այդ թվում՝ Հայաստանից դուրս: Հիմա դա գտնելը դժվար է դարձել, սակայն մենք ունենք քաղաքական կամք գործը մինչև վերջ տանելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Օգտատերը հարց էր ուղղվել այն մասին, թե ինչու որոշ նախկին բավական բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության չեն կանչվում: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք անձերի հետևից ընկած չեն: Եթե կբացվի գործ, որտեղ կլինեն հիմքեր այս կամ այն պաշտոնյային պատասխանատվության կանչելու, ապա ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Նա ընդգծեց, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ:

«Ես ոչ մի կուլիսային պայմանավորվածություն չունեմ այս կամ այն պաշտոնյայի հետ: Եթե նման բան լինի, ապա ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլև իմ ապրած կյանքը: Դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ: Ես այդպիսի գործարքների չեմ գնա: Խնդրում եմ՝ դավադրությունների մեջ ինձ չկասկածել: Ես կարող եմ սխալվել, բայց ներքաշվել հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ՝ դա բացառված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տարբեր գործերով իրականացվող քննության որակի հետ կապված բավական բարձր պահանջ է դրել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ