Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ

am
nikol-pasinyane-snorhavorel-e-daniayi-varcapetin-sahmanadroutyan-orva-kapakcoutyamb

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։

Համոզված եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք արձանագրել նոր ձեռքբերումներ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Արժևորում եմ Դանիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Լիահույս եմ, որ այն նոր շունչ ու որակ կհաղորդի մեր հարաբերություններին եվրոպական երկրների հետ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն և հետագա առաջընթաց»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ