«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին այցելած անձի մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել

am
noubarasen-qkh-oum-kalanavorin-aycelac-anci-mot-3-gr-spitak--posenman-zangvac-e-haytnabervel

Քաղաքացու մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատեւ տեսակցության եկած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ