Որևէ տարօրինակ բան չկա. Փաշինյանը՝ Լավրովի մասնակցության մասին

am es
oree-tarorinak-ban-cka-pasinyane-lavrovi-masnakcoutyan-masin

«Հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին, կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն ու դիրքորոշումները մոտեցնել փորձելն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:

Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանում տարօրինակ բան չկա:

«Որևէ տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի: Թե Ռուսաստանի ԱԳ նախարարի հովանու ներքո կարող են հանդիպել, թե Ֆրանսիայի, և թե Միացյալ Նահանգների»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ